Մեծարգո ՀՀ մշակույթի նախարար պարոն Արմեն Ամիրյան, «Մշակութային A21TV հեռուստաընկերությունը» իր նոր նախաձեռնությունը իրականացնելու համար ունի մշակույթի նախարարության կարիքը:
Մշակութային ալիքը արդեն 4-րդ անգամ ներկայացնելու է իր մրցույթը,որը բազմաթիվ երիտասարդների տվել է կայանալու,հանրությանը ռադիո և հեռուստաեթերից ներկայանալու հնարավորություն,տեղի է ունեցել փորձի փոխանակում:
Ես խնդրում եմ Ձեզ աջակցելու այս շահույթ չհետապնդող նախագծին,օգնել մեզ՝ որևէ տարածք տրամադրելով,որտեղ մենք կկարողանանք անցկացնել՝ կինոդիտումներ,վարպետության դասեր և բուն մրցանակաբաշխության արարողությունը:
Մրցույթը իր մեջ ներառում է ՝ կինոն, երգը, կերպարվեստը, հագուստի մոդելավորումը և թատերական արվեստ անվանակարգերը:
4 տարիների ընթացքում մրցույթը փորձել եմ անել սեփական ուժերի չափով,սակայն հաշվի առնելով երիտասարդների ակտիվ մասնակցությունը տվյալ նախագծին,ցանկություն առաջացավ դիմել ՝ Ձեզ և Ձեր ենթակայության տակ գտնվող նախարարությանը:
Նախապես իմ շնորհակալությունն եմ հայտնում, և հույս ունեմ,որ նամակին անպայման կարձագանքեք,եթե անգամ պատասխանը լինի բացասական:
Հարգանքներով՝ Արթուր ՀԱԿՈԲՅԱՆ